Մատչելիության հղումներ

Մահացել է Boney M խմբի երգիչը


Boney M խմբի երգիչ Բոբի Ֆարելը
Boney M խմբի երգիչ Բոբի Ֆարելը

Սանկտ Պետերբուրգի «Ամբասադոր» հյուրանոցում աշխատակիցները հինգշաբթի օրը հայտնաբերել են Boney M փոփ խմբի մենակատար Բոբի (Ալֆոնսո) Ֆարելի դիակը։ Այդ մասին «Ասոշիեյթեդ Պրեսս» գործակալությանը հայտնել է երգչի մենեջեր Ջոն Սեյնը։

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ռուսաստանցի քննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել եւ կարծիք են հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, մահվան պատճառը բնական է։

Վախճանված երգչի դին հյուրանոցի աշխատակիցները կենվորի համարում են հայտնաբերել։ Վերջին անգամ երգչին տեսել են հյուրանոցի սենյակ մտնելիս։

Երգիչն այսօր պետք է Սանկտ Պետերբուրգից մեկներ Իտալիա։ Ռուսաստան նա ժամանել էր տիկնոջ հետ` մասնավոր հավաքույթին ելույթ ունենալու համար։

Ռոբերտ Ֆարելը ծնվել է Արուբայում, Հոլանդիայի քաղաքացի է, ապրել է Ամստերդամում։

1976 թվականին նա միացել է Boney M գերմանական խմբին, որը հեղինակել է «Daddy Cool», «By the Rivers Of Babylon», «Ra Ra Rasputin» եւ մի շարք այլ հիթեր։ Խումբը առավելապես հայտնի էր 70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG