Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի 5 նախկին թեկնածուներ կմնան ճաղերի ետեւում


Բելառուսի նախագահական ընտրությունների 5 ընդդիմադիր թեկնածուներ կմնան ճաղերի ետեւում:

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալել է նախագահի նախկին 7 թեկնածուների, նրանցից 5-ին արդեն մեղադրանք է առաջադրվել եւ կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով:

Բելառուսի իրավապաշտպանները սա համարում են աննախադեպ իրադարձություն. երբեւէ նախագահի պաշտոնին հավակնող այսքան թեկնածուներ չեն հայտնվել անազատության մեջ:

Դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին հաջորդեցին ընդդիմության բողոքի ցույցերը, բախումները եւ զանգվածային ձերբակալությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG