Մատչելիության հղումներ

logo-print

Դանիայի եւ Շվեդիայի անվտանգության ուժերը հայտնում են խոշոր ահաբեկչության կանխման մասին


Դանիայի եւ Շվեդիայի անվտանգության ուժերը հավաստիացնում են, որ իրենց հաջողվել է կանխել 2005 թվականին Մուհամեդ մարգարերի ծաղրանկարները հրապարակած դանիական թերթի խմբագրության դեմ ծրագրված խոշոր ահաբեկչությունը:

Ձերբակալվել են ահաբեկչությունը կազմակերպելու մեջ կասկածվող 5 իսլամիստ ծայրահեղականներ:

Հատուկ ծառայությունների տվյալներով` նրանք պետք է ներխուժեին Կոպենհագենում գտնվող Jyllands-Posten թերթի խմբագրություն եւ սպանեին հնարավորինս շատ աշխատակիցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG