Մատչելիության հղումներ

Ղազախստանի խորհրդարանը կողմ է Նազարբաեւի պաշտոնավարության երկարաձգմանը


Ղազախստանի խորհրդարանը պաշտպանել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնավարությունը մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հարցով հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը:

Երկուշաբթի օրը Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է հանրաքվեի նախաձեռնությունը` մի քաղաքացիական ֆորումից ստացած համապատասխան խնդրագրի հիման վրա:

Նախաձեռնության` հանրաքվեով հավանության արժանանալու դեպքում կշրջանցվեն 2012 թվականին նշանակված նախագահական ընտրությունները, եւ Նազարբաեւը երկիրը կղեկավարի եւս մեկ տասնամյակ:

70-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանը ղեկավարում է արդեն ավելի քան 20 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG