Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը Ռուսաստանի սուբյեկտների ղեկավարներին արգելեց նախագահ կոչվել


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է օրենքը, որը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարներին արգելում է կոչվել նախագահներ: Այդ մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Միաժամանակ, ըստ հաղորդագրության, տարածաշրջանները իրենք կարող են կոչում ընտրել իրենց ղեկավարների համար` պատմական ավանդույթներին համապատասխան:

«Հնարավոր անվանումների տարբերակներ կարող են լինել, օրինակ, «ղեկավարը», «կառավարության ղեկավարը» եւ այլն», - ասված է օրենքին կից պարզաբանման մեջ:

Տարածաշրջանները պետք է իրենց սահմանադրությունները կամ կանոնակարգերը ընդունված օրենքին համապատասխանեցնեն մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը արդեն իսկ հրաժարվել է նախագահ կոչվելուց եւ նոյեմբերի 1-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի ղեկավարի նոր վկայական, որտեղ նրա պաշտոնը վերանվանված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG