Մատչելիության հղումներ

logo-print

Կոտ դ’Իվուարի նախագահին վերջնագիր է ներկայացվել


Արեւմտյան Աֆրիկայի երեք պետությունների ղեկավարներ վերջնագիր են ներկայացրել Կոտ դ’Իվուարի ղեկավար Լորան Գբագոյին` նախագահական աթոռից հրաժարվելու եւ իշխանությունը ընդդիմության առաջնորդ Ալասան Ուատարային հանձնելու պահանջով, այլապես այդ նպատակին հասնելու համար հավանական է համարվել օտարերկրյա` աֆրիկյան այլ պետությունների կողմից ռազմական հատուկ ակցիայի անցկացումը:

Կոտ դ’Իվուարի խոշորագույն քաղաք Աբիջանում Գբագոյի հետ հանդիպման ժամանակ նման վերջնագրով հանդես են եկել Կաբո Վերդեի, Բենինի ու Սիերա Լեոնեի նախագահները:

Աբիջանում երեք երկրների նախագահները հանդիպել են նաեւ անցած ամիս նախագահական ընտրություններում հաղթանակած ընդդիմության թեկնածու Ուատարայի հետ, ում ժամանակավոր նստավայրի անվտանգությունը ապահովվում է ՄԱԿ-ի մի քանի հարյուր խաղաղապահների կողմից:

Կոտ դ’Իվուարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններում հաղթող էր ճանաչել Ալասան Ուատարային, սակայն երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել այդ որոշումը եւ հաղթող հռչակել գործող նախագահին:

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որով հաղթող ճանաչեց Ուատարային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG