Մատչելիության հղումներ

Մոլդովայի նորընտիր խորհրդարանը գումարում է իր առաջին նիստը


Այսօր Մոլդովայի խորհրդարանը կանցկացնի նորընտիր կազմով իր անդրանիկ աշխատանքային նիստը:

Այն կվարի երկրի նախկին նախագահ, կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինը:

Ակնկալվում է, որ պատգամավորները խմբակցություններ կձեւավորեն, կընդունեն կառավարության հրաժարականը, ավելի ուշ կընտրեն նաեւ երկրի նախագահին:

Վորոնինը հույս է հայտնել, որ պատգամավորներին կհաջողվի հաղթահարել ձգձգվող քաղաքական ճգնաժամը:

Շուրջ երկու տարի Մոլդովայի խորհրդարանը չի ապահովում անհրաժեշտ թվով քվեներ երկրի նախագահի ընտրության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG