Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Գերմանիան դատապարտում են Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դատավճիռը


Միացյալ Նահանգները եւ Գերմանիան դատապարտել են ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւի դեմ երկրորդ քրեական գործով դատավճիռը:

Սպիտակ տունը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել դատական գործընթացում արձանագրված մի շարք խախտումների վերաբերյալ եւ ընդգծել, թե դատարանի դիրքորոշումը կարող է վնաս հասցնել ռուս - ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն դատավճիռը որակում է հետքայլ Ռուսաստանի արդիականացման ճանապարհին:

Երեկ սկսելով դատավճռի հրապարակումը` Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը արդեն իսկ մեղավոր է ճանաչել Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին նավթի հափշտակման մեջ: Ակնկալվում է, որ դատավճռի հրապարակումը կտեւի մի քանի օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG