Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի` Հայաստան այցելելու հրավերը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշին է փոխանցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը` այսօր Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն` Մահմուդ ալ-Աբրաշը ընդունել է հրավերը եւ որպես այցի նախնական ժամկետ նշել 2011 թվականի փետրվարը:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Սիրիա էր այցելել մեկ ամիս առաջ:

Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել նաեւ Սիրիայի բարձրագույն կրթության նախարար Ղիաս Բարաքաթի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG