Մատչելիության հղումներ

Վախճանվել է Կիմ Երիցյանը


Կիրակի օրը կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանը: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

«Կիմ Երիցյանը իհարկե վերջին տարիներին հեռացել էր բեմից առողջական պատճառներով, բայց նրա ստեղծած հետաքրքիր, գրավիչ, շատ հաճախ երգիծական կերպարները միանշանակ կմնան հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ», - ասաց Թատերական գործիչների միության նախագահը եւ իր ափսոսանքը հայտնեց` նշելով. - «Տեսակ պակասեց հայ մշակույթից, մի ինքնատիպ երեւույթ, որի նմանը այլեւս չենք ունենա»:

Ղազանչյանը հայտնեց, որ ճանաչված դերասանի հուղարկավորության համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Կիմ Երիցյանը նոյեմբերի 22-ին տոնել էր իր 80-ամյակը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG