Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը շնորհավորում է հայ ժողովրդի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը շնորհավորել է հայ ժողովրդի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:

«Սիրելի հայ ժողովուրդ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք ամանորյա տոների առիթով», - ասված է դեսպանի շնորհավորական ուղերձում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից: - «2010 թվականը հայ - ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության եւս մեկ տարի, որը ընթացքում Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն, ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել»:

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում եւ աշխատում ենք Հայաստանում», - գրում է Մարի Յովանովիչը` հույս հայտնելով, որ 2010 թվականը կլինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG