Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ը ետ է կանչում գյուղատնտեսության նախարարին


Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյան

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյան

«Օրինաց երկիր» կուսակցությունը գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ետ է կանչում Գերասիմ Ալավերդյանին: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքերով` այդ պաշտոնում «Օրինաց երկիր»-ի առաջադրելիք նոր թեկնածուի անունը հայտնի կդառնա մինչեւ հունվարի 10-ը:

Հայաստանի իշխող կոալիցիայում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը վերապահված էր Դաշնակցությանը, որի` կոալիցիայից դուրս գալուց հետո 2009 թվականի մայիսին անցավ «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG