Մատչելիության հղումներ

Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը «չի արտացոլում կառավարության տեսակետը»


Իսրայելի արտգործնախարար Ավիդգոր Լիբերմանի հայտարարությունը, թե իր երկիրը մտադիր չէ ներողություն խնդրել պաշտոնական Անկարայից «Ազատության նավատորմիղի» գրոհի ժամանակ Թուրքիայի քաղաքացիների զոհվելու համար, նրա անձնական տեսակետն է եւ չի արտացոլում Իսրայելի կառավարության տեսակետը: Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:

Լիբերմանի հայտարարությունը պատասխանն էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարության, որ Թուրքիան մտադիր է հաշտություն ձեռք բերել Իսրայելի հետ:

Այս տարվա մայիսին իսրայելական զինուժը գրոհեց Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող «Ազատության նավատորմիղի» վրա։ Զինված հարձակման արդյունքում առավելապես տուժեց թուրքական Mavi Marmara նավը, 9 մարդ զոհվեց` հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG