Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը` կաթվածահար վիճակում


Կիրակի առավոտյան Մոսկվայի ամենախոշոր՝ «Դոմոդեդովո» օդանավակայանը հոսանքազրկվել է։ Էներգետիկները հույս ունեն օրվա վերջում վերականգնել օդանավակայանի էլեկտրամատակարարումը։

ԻՏՌԱ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Ռոսավիացիա»-ի ներկայացուցչին, հաղորդում է, որ խափանման պատճառը անսարքությունն է էլեկտրահաղորդիչ հիմնական երկու գծերում ու տրանսֆորմատորում։

Ականատեսների պատմելով` լուսավորության միակ աղբյուրը ուղեւորների ձեռքի հեռախոսների լույսն է։

Հետաձգվել է 70 չվերթ, մոտավորապես 6 հազար ուղեւոր մնացել է օդանավակայանում:

Օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը մասամբ վերականգնել է աշխատանքը, մեկ տասնյակ ներքին չվերթ է իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG