Մատչելիության հղումներ

«Ոչ ֆաշիզմին». այլատյացության դեմ հանրահավաք Մոսկվայում


Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակում այսօր հանրահավաք է անցկացվել այլատյացության դեմ։ Հանրահավաքի մոտավորապես 2 հազար մասնակիցներ վանկարկել են` «Ռուսաստանը բոլորի համար», «Ոչ ֆաշիզմին» կարգախոսներ։

Ելույթ են ունեցել ակցիայի կազմակերպիչ գրող Վիկտոր Շենդերովիչը, Խիմկինսկի անտառի պաշտպանության շարժման առաջնորդ Եվգենիա Չիրիկովան, օդաչու-փորձարկող Մուհամեդ Տոլբոեւը եւ ուրիշներ։

Այս ակցիան անցկացնելու գաղափարը ծագեց դեկտեմբերի 11-ից հետո, երբ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգություներում տասնյակ մարդիկ տուժեցին ազգայնականների ու ֆուտբոլային ֆանատների կողմից կովկասցիների վրա կատարված հարձակումների եւ ոստիկանության հետ բախումների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG