Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ավտովթարից ամերիկացի զբոսաշրջիկներ են զոհվել


Եգիպտոսում կիրակի առավոտյան տեղի ունեցած ավտովթարից ամերիկացի 8 զբոսաշրջիկ է զոհվել, զոհվածներից 6-ը կանայք են։ Տարբեր աստիճանի վնասվածքներով ավելի քան 20 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց։

Եգիպտական MENA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ զբոսաշրջիկները ուղեւորվում էին երկրի հարավում գտնվող Աբու-Սիմբել հայտնի վայրը։ Ճանապարհին նրանց տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային։

Եգիպտոսում ավտոճանապարհային վթարները բավականին հաճախ են տեղի ունենում։ Այս երկրում յուրաքանչյուր տարի ավտովթարներից մոտավորապես 8 հազար մարդ է զոհվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG