Մատչելիության հղումներ

Թունիսում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել


Թունիսում ուրբաթ օրը զանգվածային անկարգություններ են ծագել իրավապահների եւ գործազրկության դեմ բողոքող երիտասարդների միջեւ, կան զոհեր եւ տուժածներ:

Երիտասարդները իրավապահների վրա են նետել հրավառ հեղուկներով լցված շշեր: Ի պատասխան` իրավապահները կրակ են բացել:

Առնվազն մեկ ցուցարար զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, կան տուժածներ նաեւ իրավապահների շրջանում:

Թունիսում ծագած անկարգությունների առիթը երկու երիտասարդների ինքնասպանությունն էր, ովքեր այդ քայլին էին դիմել` երկար ժամանակ չկարողանալով աշխատանք գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG