Մատչելիության հղումներ

Մահացել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը


Այսօր առավոտյան մահացել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը:

Նա մի քանի օր առաջ գլխուղեղի վիրահատություն էր տարել, որի արդյունքում 2 օր գտնվում էր կոմայի մեջ։ Չհաղթահարելով կոման՝ Աբգար Եղոյանն այսօր առավոտյան մահացել է:

Աբգար Կամոյի Եղոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 2-ին։ 1985 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

1996 թվականին հիմնադրել եւ ղեկավարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն։ Վերջերս նա ընտրվել էր Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ազգային համակարգող:

Դժբախտաբար, նա չհասցրեց իրականացնել իր առջեւ դրված մեծ նպատակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG