Մատչելիության հղումներ

Իրանի նորանշանակ արտգործնախարարը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան


Իրանի նորանշանակ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին մոտ ժամանակներս այցելելու է Ադրբեջան: Այդ մասին նա ասել է ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` Սալեհին ադրբեջանական հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել ադրբեջաներեն լեզվով:

Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախկին ղեկավար Ալի Աքբար Սալեհին իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է դեկտեմբերի 13-ից, երբ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը աշխատանքից ազատեց Մանուչեհր Մոթաքիին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG