Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նախագահին կոչ է անում վետո դնել օտարալեզու դպրոցներին առնչվող օրենքների վրա


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այսօր պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չստորագրել դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքները եւ դրանք առարկությամբ վերադարձնել Ազգային ժողով:

Նամակում, որի տեքստը տրամադրել են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից, ասված է, որ «օրինագիծը պարունակում է բազմաթիվ իրավաբանական հակասություններ, չի լուծում իր առջեւ դրված խնդիրները` փոխարենն առաջացնելով ծայրաստիճան վտանգավոր հետեւանքներ»:

Մասնավորապես, ըստ «Ժառանգության», օրենսդրական այդ փոփոխությունը վտանգավոր է հայերենի ապագայի, ազգային անվտանգության համար, կնպաստի արտագաղթի աճին, կթուլացնի երկիրը` բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների, կքայքայի ազգային ինքնությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG