Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք քննարկումների թեմա չի լինի»


«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է աշխարհի բոլոր երկրների կողմից, այն քննակումների թեմա չէ եւ երբեք չի լինի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` երեկ Ստամբուլում ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

«Մեր հողերի 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից, եւ այդ անիրավությունը շարունակվում է շատ տարիներ», - Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի վկայությամբ` ասել է Ալիեւը եւ շարունակել. - «Մենք, իհարկե, չենք հաշտվի այդ իրավիճակի հետ: Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Մենք ձգտում ենք այդ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով»:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե «չլուծված հակամարտությունները, Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի 20 տոկոսի օկուպացիան տարածաշրջանային շատ մեծ սպառնալիքի օջախ են հանդիսանում»:

Ստամբուլյան գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիեւը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG