Մատչելիության հղումներ

Նազարբաեւի պաշտոնավարումը մինչեւ 2020-ը երկարաձգելու նախաձեռնություն Ղազախստանում


Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում կազմավորվել է նախաձեռնող խումբ, որի անդամները ստորագրություններ են հավաքում` Նուրսուլթան Նազարբաեւին մինչեւ 2020 թվականը երկրի նախագահի պաշտոնում թողնելու համար համաժողովրդական հանրաքվե անցկացնելու նպատակով:

Ղազախստանի տարբեր շրջանները ներկայացնող 20 հոգուց բաղկացած այդ խումբը ղեկավարում է Սեմիպալատինսկի համալսարանի ռեկտորը:

Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2012 թվականին:

Ղազախստանում հանրաքվե անցկացնելու համար բավարար կլինի 200 հազար ստորագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG