Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանցի ընդդիմադիրները դատի են տվել Պուտինին


Ռուսաստանյան մի քանի ընդդիմադիր գործիչներ դատական գործ են հարուցել երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:

Ընդդիմադիրները Պուտինին մեղադրում են զրպարտության մեջ եւ իբրեւ փոխհատուցում պահանջում մեկ միլիոն ռուբլի:

Հայտնի ընդդիմադիր գործիչ, Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի փոխանցմամբ` Պուտինը ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել է միլիարդների գողության մեջ, ինչը ընդդիմադիրները, ըստ վարչապետի, արել են ներկայումս լոնդոնաբնակ մեծահարուստ Բորիս Բերեզովսկու հետ: «Դա սուտ է եւ զրպարտություն», - ասել է Նեմցովը:

Ռուսաստանի վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել է Պուտինի դեմ ներկայացված դատական հայցը մեկնաբանելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG