«Թուրքիան կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - Ստամբուլում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթաժողովի ընթացքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Արտգործնախարարի խոսքով, Թուրքիան ցանկանում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ցանկանում է հարաբերությունների կարգավորում ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի:
Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի վրա գործադրվող ճնշումները կփոխեն Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ` Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
Հինգշաբթի օրը Ստամբուլում մեկնարկած գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարները:
Հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում արտգործնախարարները անդրադարձել են նաեւ տարածաշրջանի սառեցված հակամարտությունները լուծման խնդրին` հաշվի առնելով տվյալ հակամարտությանը մասնակից երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը:
Հայտարարությունում երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարծիք են հայտնել, թե միեւնույն պատմությունն ու մշակույթն ունեցող երկրները պետք է շարունակեն միմյանց ձեռնտու փոխգործակցությունը, պետք է հաճախակի դարձնեն նման հանդիպումները:
Հաջորդ նմանատիպ հանդիպումը որոշվել է անցկացնել Թեհրանում:
Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթաժողովին մասնակցելու համար երեկ Ստամբուլ է ժամանել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով այցի առաջին իսկ օրը հանդիպել է Թուրքիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: