Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի հարցով համաձայնության հասնել եկող տարի


«Հաջորդ տարի ցանկանում ենք հնարավորինս հասնել որեւէ համաձայնության: Այսինքն` ավարտել հարցը եւ հաստատել պլանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի մասին:

«Մադրիդյան սկզբունքները առաջին անգամ համանախագահների կողմից ներկայացվեցին 2007 թվականին, 2009 թվականին պատրաստվեց Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հաղորդում ենք, որ ադրբեջանական կողմը սկզբունքորեն ընդունել է Մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմը չի ընդունում որոշ պահեր: Ցանկանում ենք վերացնել այդ խնդիրը եւ սկսել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղի հարցով ընդունված հնգակողմ հայտարարությունում նշված է, թե որ ուղղությամբ պետք է շարունակել բանակցությունները: «Առաջին հերթին, բանակցությունները պետք է շարունակել ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան հայտարարության, ինչպես նաեւ Ակվիլայում եւ Մուսկոկայում հրապարակված հայտարարությունների հիման վրա», - ասել է նա:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մամեդյարովը նշել է նաեւ, որ կողմերի միջեւ շարունակվում են հանդիպումները, եւ ընդգծել է նման քննարկումների կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG