Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան ավարտեց զորավարժությունները


Հարավային Կորեան ավարտել է հնգօրյա ցամաքային լայնածավալ զորավարժությունները Հյուսիսային Կորեայի սահմանին հարող շրջանում։

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ Բակը հայտարարել է, թե «Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում Հարավային Կորեան անողոք պատասխան կտա»։

Նա ասել է նաեւ, որ այն բանից հետո, երբ նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեայի նախաձեռնած հրետակոծության հետեւանքով Յոնգպյանգ կղզում 4 մարդ է սպանվել, այլեւս սխալ է մտածել, թե համբերատարությունը իբր կարող է խաղաղություն բերել Կորեական թերակղզի։

Ի պատասխան Հարավային Կորեայի ղեկավարի այդ հայտարարությանը, Հյուսիսային Կորեայի զինված ուժերի նախարար Կիմ Յոնգ Չունը այսօր ասել է, որ «Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային կարողությունների կիրառմամբ սրբազան պատերազմ մղել Հարավային Կորեայի դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG