Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելում է Սյունիքի մարզ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նա այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 միլիարդ 78 միլիոն 602 հազար (շուրջ 2 միլիոն 900 հազար դոլար):

Սյունիքում Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ «Լեռ-Էքս» ընկերության հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG