Մատչելիության հղումներ

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբացվող հանձնաժողովը քննարկել է 2011-ի աշխատանքային պլանը


Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները եւ 2011 թվականի աշխատանքային պլանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն եւ վճռականություն:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. - «Կարեւորելով գերիներին ու անհայտ կորածներին վերադարձնելու աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հանձնաժողովի անդամները նշել են, որ Մանվել Սարիբեկյանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառված խոշտանգումները, ինչպես նաեւ Արթուր Բադալյանի գերության մեջ գտնվելը մեկ ու կես տարի ուշացումով հաստատելը վկայում են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG