Մատչելիության հղումներ

Բացվել է հայ-ռուսական հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ


ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ:

Երկուշաբթի օրը պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կարեւորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է եւ խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաեւ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բանակային շինությունների բացման արարողությանը, ծանոթացել զորանոցային պայմաններին ու գերճշգրիտ S-300 զենիթահրթիռային համակարգերի աշխատանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG