Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան ավարտում է ուսումնական զորավարժությունները սահմանային կղզում


Երկուշաբթի օրը Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի սահմանամերձ տարածքում:

Յոնփյոնգ կղզում տեղակայված հարավկորեական հրետանին շուրջ 90 րոպե տեւողությամբ կրակոցներ է իրականացրել ռազմական մարտագլխիկներով:

Սա նույն կղզին է, որի ուղղությամբ Հյուսիսային Կորեան նոյեմբերի 23-ին կրակոցներ է իրականացրել, որի արդյունքում 4 հարավկորեացի էր զոհվել:

Այսօրվա զորավարժություններից առաջ իշխանությունները կղզու բնակիչներին հորդորել էին պատսպարվել անվտանգ վայրերում` մտավախություններ ունենալով, որ Հյուսիսային Կորեան կարող է կրկին կրակ բացել:

Հյուսիսային Կորեան Յոնփյոնգ կղզու մերձակա ջրային տարածքները իր տարածքի մասն է համարում եւ զգուշացրել է, որ չի հանդուրժի նոր զորավարժությունների անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG