Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում հնարավոր են բողոքի ակցիաներ


Իրանից ստացված հաղորդագրության համաձայն, իրավապահները մայրաքաղաք Թեհրանի եւ այլ քաղաքների փողոցներում ձեռնարկում են հսկողության լրացուցիչ միջոցներ, ենթադրելով, որ այսօրվանից ուժի մեջ մտնող` սոցիալական նպաստները, մասնավորապես` վառելիքի եւ պարենի համար տրվող գումարները կրճատելու կառավարության որոշման կապակցությամբ կարող են տեղի ունենալ բողոքի զանգվածային ակցիաներ։

2007 թվականին վառելիքի թանկացումը հանգեցրել էր զանգվածային ընդվզումների, որոնց ընթացքում հրկիզվել էին մեծ թվով լցակայաններ։

Նոր օրենքով իրանցիները զեղչ գնով (40 ցենտով) ամեն ամիս կարող են գնել 60 լիտր բենզին։ Վառելիքի ավելի մեծ քանակությունը վաճառվելու է լիտրը 70 սենթով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG