Մատչելիության հղումներ

Բոլիվիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը


Բոլիվիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Ավելի վաղ հարավամերիկյան երկրներից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բրազիլիան, Արգենտինան եւ Ուրուգվայը։

Հաղորդելով Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ասել է, որ «ներկայումս այդ տարածաշրջանում ցեղասպանություն է իրագործվում», եւ միջազգային համայնքին կոչ է արել ստանձնել այն կանխելու պատասխանատվությունը։

Պաղեստինի վարչակազմը ափսոսանք է հայտնել այն առիթով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որով մերժում է Պաղեստինի անկախությունը միակողմանի ճանաչելու հնարավորությունը եւ աջակցում է իսրայելա - պաղեստինյան խնդրի կարգավորման համաձայնեցված լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG