Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը մեկնել է Աֆղանստան


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնել է Աֆղանստան, որտեղ այսօր հանդիպելու է Կունդուզում տեղակայված գերմանացի զինծառայողներին։

Մերկելին ուղեկցում է պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր ցու Գուտենբերգը, ով անցյալ շաբաթ իր տիկնոջ հետ արդեն մեկ անգամ այցելել էր Աֆղանստան։

Հաղորդվում է, որ կանցլերն ու պաշտպանության նախարարը մեկնել են Աֆղանստան դեկտեմբերի վերջին նշվող կաթոլիկ Սուրբ Ծնունդի առիթով զինծառայողներին տեսակցելու համար։

Աֆղանստանում տեղակայված է 4800 գերմանացի զինծառայող, նրանց մեծ մասը գտնվում է հյուսիսային շրջաններում։

Պատերազմի տարիներին զոհվել է Բունդեսվերի (գերմանական բանակի) 45 զինծառայող եւ հատուկ ոստիկանության զորամիավորման 3 ծառայող, ավելի քան 200 զինծառայող վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG