Մատչելիության հղումներ

Պուտինը 2011-ին կարող է գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը


Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը չի բացառել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության ցուցակը գլխավորելու հնարավորությունը։

Այդ ընտրությունները մեկնաբանները համարում են գլխավոր փորձ 2012 թվականի նախագահական ընտրություններից առաջ եւ նշում, որ գործող վարչապետը կարող է փորձել նախագահի կարգավիճակով վերադառնալ Կրեմլ։

Վլադիմիր Պուտինը եւ նախագահական նախորդ ընտրություններում նրա հովանավորությամբ առաջադրված ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բազմիցս հավաստիացրել են, որ 2012 թվականի ընտրությունների հարցում կընդունեն համաձայնեցված որոշում եւ միմյանց հետ չեն մրցի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG