Մատչելիության հղումներ

Պեկինը մտահոգված է Կորեական թերակղզու կացությամբ


Չինաստանը այսօր հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի միջեւ սրված լարվածության հետեւանքով Կորեական թերակղզում ստեղծվել է ծայրաստիճան վտանգավոր կացություն։

Կորեական երկու պետությունների միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ նոյեմբերին Հյուսիսային Կորեան հրետակոծել է Հարավային Կորեայի կղզիներից մեկը, զոհվել է 4 մարդ։

Ի պատասխան հրետակոծման, Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում։

Չինաստանի փոխարտգործնախարար Ժենք Ժիջինն ասել է, որ ճգնաժամը մեղմելու համար հարկ է անցկացնել նոր բանակցություններ։

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան մեկնած Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնաց Բիլ Ռիչարդսոնը կացությունը համեմատել է «վառոդի տակառի հետ, որը կարող է ցանկացած պահի պայթել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG