Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ չի հարուցվել:

Լրագրողների հետ հանդիպմանը Պողոսյանը հավելեց, որ ոստիկանության աշխատակիցները Բեգլարյանին եւ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին չեն հարցաքննել:

«Որպեսզի դա չշահարկվի, մամուլում առանց այդ էլ շատ շահարկվեց այս թեման, ասեմ, որ դաժան ծեծ չի եղել», - հայտարարեց Հունան Պողոսյանը:

Փոխոստիկանապետը հերքեց այն տեղեկությունները, թե վերջերս մի խումբ քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան:

«Ապատեղեկատվություն է», - ասաց Պողոսյանը` շարունակելով. - «Ոստիկանությունը նրանց նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի հնարքները, միջոցները ունի, նրանք գտնվում են մեր մշտական օպերատիվ տեսադաշտում, եւ նրանց կողմից որեւէ անօրինական արարքի դեպքում այնպես կհակազդեն, որ իրենք էլ կզարմանան»:

Անդրադառնալով Միացյալ Նահանգներում վերջերս բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված հանցավոր խմբավորման պարագլուխ Պզո մականունով հայտնի Արմեն Ղազարյանի գործին՝ փոխոստիկանապետը ասաց, որ Հայաստանի ոստիկանությանը այդ հարցով որեւէ կառույց, ներառյալ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն չի դիմել:

«Հայաստանի Հանրապետությունում նրա տնտեսական կապերի կամ ինչ-որ այլ կապերի հետ կապված մեզ որեւէ մեկը չի դիմել, եւ համագործակցություն այդ ուղղությամբ չի իրականացվել», - ասաց Պողոսյանը:

Փոխոստիկանապետը անդրադարձավ նաեւայս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում հանցավորության եւ դրա դեմ պայքարի վիճակին: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ ոստիկանությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Հայաստանում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, ինչի արդյունքում պահպանվել է կայուն հասարակական կարգը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG