Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի դատարանի վճռով հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը Մոլդովայի օգտին լրտեսության մեղադրանքով հինգշաբթի օրը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Վարդանյանի` Գյումրիում բնակվող հարազատների համար նման խիստ դատավճիռը անսպասելի էր:

«Նման հանցանքների դեպքում անմիջապես դատում են, պատժում են եւ վերջ: Ոչ թե խոշտանգում են, հետո, մեր ունեցած տվյալներով, խոշտանգման հետեւանքով եւ հոգեմետ դեղերի ազդեցության տակ նկարահանում են` իբր ինքնախոստավանություն է, դնում են եթեր… Ի սկզբանե մենք ասել ենք եւ ասում ենք հիմա, որ նա քաղաքական ինտրիգների զոհ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդանյանի մորաքրոջ դուստրը:

Վարդանյանի հարազատները, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ Մերձդնեստրի իշխանությունները «քաղաքական ճիշտ որոշում կկայացնեն» եւ լրագրողին ազատ կարձակեն:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է այս տարվա ապրիլի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG