Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարար


Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հրայր Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարար, ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեւորգ Դանիելյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար:

Հրայր Թովմասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, սահմանադրագետ: Աշխատել է միջազգային կառույցների հետ, մասնակցել մի շարք օրինագծերի մշակմանը:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով` դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Տիգրան Դավթյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար:

ֆինանսների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG