Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը Չերնոգորիային անդամության թեկնածուի կարգավիճակ է շնորհում


ԵՄ-ն հայտարարել է, որ Չերնոգորիան 27-պետություններից կազմված միության անդամության թեկնածուի կարգավիճակ է ստացել:

Եվրամիության գործադիր թեւի` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Բրյուսելում ասել է, որ այս քայլը «ապագայի ուժեղ ազդակ է» նաեւ բալկանյան մյուս ազգերի համար:

Անդամության թեկնածության կարգավիճակի շնորհումից հետո Չերնոգորիային հավանաբար կպահանջվի չորսից հինգ տարի` լիակատար անդամություն ստանալու համար:

Չերնոգորիան անկախացել է 2006 թվականին` դուրս գալով Սերբիայի հետ միութենական դաշինքից:

Արեւմտյան Բալկաններում, նախկին Յուգոսլավիայի տարածքում ինքնորոշված 8 պետություններից առայժմ Եվրամիության անդամ է դարձել միայն Սլովենիան:

Խորվաթիան գրեթե ավարտել է անդամության բանակցությունների փուլը եւ կարող է Եվրամիության կազմում ընդգրկվել արդեն հաջորդ տարի, կամ 2012 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG