Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ը` կրկին անիվների վրա


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի` կինոն վերակենդանացնելուն ուղղված գործունեության կարևոր մասն է կազմում «Փառատոն անիվների վրա» ծրագիրը. արդեն 4 տարի շարունակ փառատոնը 4-5 օրյա ծրագրեր է տանում Հայաստանի մարզեր, Արցախ և Ջավախք, որտեղ ոչ կոմերցիոն կինո հանդիսատեսը հաճախ չի դիտում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը պատմեց, որ նախորդ տարիներին գնացել են նաև Լոռու մարզ, Սիսիան, Գորիս և Հայաստանի այլ քաղաքներ, որտեղ հիմնական խնդիրը կինոդահլիճների վատ վիճակն է կամ առհասարակ բացակայությունը:

XS
SM
MD
LG