Մատչելիության հղումներ

Լեհաստանի վարչապետը «անընդունելի» է որակում ռուսական զեկույցը լեհական ինքնաթիռի վթարի մասին


Ռուսաստանը Լեհաստանին է հանձնել այս տարվա ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ լեհական ինքնաթիռի վթարի ամիսներ տեւած հետաքննության մասին զեկույցը: Վթարի արդյունքում զոհվեցին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը` Մարիան, եւ 94 լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ռուսաստանը չի հրապարակել զեկույցը, սակայն հայտարարել է, որ հետաքննության մասին ողջ տեղեկատվությունը հանձնում է Լեհաստանին:

Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել է ռուսական զեկույցը, ասելով, որ այն «անընդունելի» է: Տուսկը չի մանրամասնել, թե լեհական կողմի համար զեկույցի կոնկրետ որ դրույթներն են անընդունելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG