Մատչելիության հղումներ

Վարդան Հարությունյանը կնշանակվի «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն


«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ առաջիկայում ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ Վարդան Հարությունյանը կնշանակվի «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն:

Հայաստանում միակ գազ մատակարարող ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի պաշտոնը փաստորեն թափուր է մնացել:

Վարդան Հարությունյանը ներկայումս կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է, նախկինում զբաղեցրել է «Երեւան գազի» տնօրենի պաշտոնը:

Շուշան Սարդարյանի փոխանցմամբ, Հարությունյանը, որպես համակարգի մարդ, քաջատեղյակ է իրականացվող ծրագրերից եւ կապահովի դրանց շարունակականությունը:

Մամուլի խոսնակի փոխանցմամբ, առհասարակ «ՀայՌուսգազարդը» այն ձեռնարկություններից է, որտեղ ղեկավարի փոփոխությունը հեղափոխության չի բերի:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG