Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խումբը


Խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող փորձագիտական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` Սեյրան Օհանյանը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաեւ դրանց արդյունքում ստեղծված Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները:

Կարեւորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բխում է Հայաստանի ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից եւ Հայաստանի կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից:

Փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել ռազմական կրթության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում կատարված աշխատանքները, որոնց արդյունքում 2011 թվականին կգործի Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգը` միջազգային չափանիշներով կանոնակարգելով ռազմական կրթության համակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG