Մատչելիության հղումներ

Իրաքում 2005 թվականից ի վեր մահապատժի է ենթարկվել 257 մարդ


Իրաքում 2005 թվականից ի վեր մահապատժի է ենթարկվել 257 մարդ, այդ թվում 6 կին։ Այդ մասին այսօր հայտնել է Իրաքի արդարադատության փոխնախարար Բուշո Իբրահիմը։

Փոխնախարարի խոսքերով, «նախագահական խորհրդի հավանությունը ստանալուց հետո ի կատար կածվի եւս 37 մահապատիժ»։

Իրաքի ներքին գործերի նախարար Ջավադ ալ-Բովանին երկուշաբթի օրն ասել է, որ այսօրվա դրությամբ մահապատժի է դատապարտված 835 մարդ։ Իրաքը 2003 թվականին սառեցրել էր մահապատիժները, սակայն 2005-ից նորից դրանք ի կատար է ածում։

ՄԱԿ-ը Իրաքին կոչ է անում չեղյալ հայտարարել մահապատիժը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG