Մատչելիության հղումներ

Նախագահի խոսնակը հաստատում է Կառավարությունում կադրային փոփոխությունների մասին լուրը


Քիչ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ առաջիկայում Կառավարության կազմում լինելու են կադրային փոփոխություններ:

Նախագահի խոսնակը նշեց, որ առայժմ չի կարող կոնկրետ անուններ հրապարակել` հավելելով, որ այդ փոփոխությունների մասին հանրությանը կտեղեկացնեն «պատշաճ կերպով եւ ճիշտ ժամանակին»:

Ինտերնետային մի շարք լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ սպասվում են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG