Մատչելիության հղումներ

ԳԹԿ-ն փորձնական գնահատումներ է անցկացրել ավագ դպրոցներում


ԳԹԿ-ի տնօրեն Գուրգեն Խաչատրյան

ԳԹԿ-ի տնօրեն Գուրգեն Խաչատրյան

Պարզելու համար աշակերտների գիտելիքների եւ իրենց կազմած քննական թեստերի բարդության մոտավոր պատկերը` Գնահատման եւ թեստավորման կենտրոնը 2010-ի հոկտեմբերին հանրապետության բոլոր ավագ դպրոցներում արտաքին գնահատումներ է իրականացրել հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից:

Գնահատումներին մասնակցել է 29.463 տասներորդցի, որից 10.888-ը սովորում է ավագ դպրոցում, գերակշիռը մասը` Երեւանում:

Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից անցկացված արտաքին գնահատման արդյունքում մասնակիցների 25%-ը անբավարար արդյունքներ է գրանցել, իսկ գերակշիռ մասը ստացել են միջին միավորներ:

Մաթեմատիկա առարկայից արտաքին գնահատման մասնակիցների 35%-ն է ստացել անբավարար միավորներ:

XS
SM
MD
LG