Մատչելիության հղումներ

Զորավարժություններ Նախիջեւանում


Նախիջեւանում անցկացվել են Ադրբեջանի զինված ուժերի` ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժություններ:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում ցուցադրվել են սահմանապահ զորքերի ստորաբաժանումների տրամադրության տակ գտնվող հրազենային զինատեսակները, օպտիկական սարքերը, Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված զենքը, ինչպես նաեւ կառավարվող հրթիռների «Կոռնետ» համակարգը, որը, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ, ի վիճակի է ոչնչացնել զրահատեխնիկան մինչեւ 5 կիլոմետր հեռավորության վրա` թե' ցերեկը եւ թե' գիշերը:

Զորավարժությունները, որոնց անցկացման կոնկրետ ժամկետները ադրբեջանական գործակալությունը չի նշում, ավարտվել են ուղղաթիռից թռիչքով` Ադրբեջանի պետական դրոշի գույներով պարաշյուտներով:

«Թրենդ»-ի վկայությամբ` զորավարժությունների ժամանակ բոլոր առաջադրված նպատակները իրականացվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG