Մատչելիության հղումներ

Պատգամավորները արձագանքում են մարզային հեռուստաընկերությունների բողոքին


Երեկ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, Դաշնակցություն խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արտյուշ Շահբազյանը, ինչպես նաեւ որեւէ խմբակցությունում կամ խմբում չընդգրկված անկուսակցական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ են դրել շրջանառության մեջ:

«Ժառանգության» գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն` «նախագծի նպատակն է արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին եւ չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը»:

«2010 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով օրենսդիրը անտեսել է մեկ մարզի առանձին քաղաքում, գյուղում եւ մեկ մարզի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակվող հեռուստաընկերությունների տարբերությունը», - ասված է հաղորդագրությունում: - «Հավասար մրցակցության համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ, որոնք իրականում վտանգել են մարզերում գործող տեղական հեռարձակողների գոյությունը: Որոշ մարզային հեռուստաընկերությունների տարեկան եկամուտը կազմում է առաջարկվող պետական տուրքի 30 տոկոսը, ինչը չափազանց մեծ գումար է փոքր հեռուստաընկերությունների համար եւ հարցականի տակ է դնում պետական տուրքի չափի ողջամտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG