Մատչելիության հղումներ

Ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանվել են Մոսկվայի Կիեւսկի կայարանի անձնակազմն ու ուղեւորները


Այսօր վաղ առավոտյան Մոսկվայի իրավապահ մարմինները տարհանել են Կիեւսկի երկաթուղային կայարանի անձնակազմին ու այնտեղ սպասող ուղեւորներին, քանի որ գիշերվա ընթացքում ահազանգ է ստացվել տեղադրված ռումբի մասին: Այս մասին հաղորդել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ավելի ուշ նույն աղբյուրը փոխանցեց, որ ռումբի մասին տեղեկատվությունը չի հաստատվել, եւ կայարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:

Վերջին օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունենում արմատական տրամադրված ռուս երիտասարդների ու կովկասցիների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG