Մատչելիության հղումներ

Հանրապետականը քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ որոշում կկայացնի վաղը


Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ:

Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, գործադիր մարմինը որոշում է կայացրել դեկտեմբերի 16-ին հրավիրել կուսակցության խորհրդի նիստ, որտեղ կորոշվի Երեւանի քաղաքապետի թափուր մնացած պաշտոնում Հանրապետական կուսակցությունից ներկայացվելիք թեկնածուն:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հիշեցնենք, հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին:

Երեւանի ավագանին երկուշաբթի օրը կայացած նիստում որոշեց քաղաքապետի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 17-ին:

Նախագահ Սարգսյանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցությունը, որի խմբակցությունը մեծամասնություն ունի մայրաքաղաքի ավագանու կազմում, չի շտապում բարձրաձայնել իր թեկնածուի անունը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG